Twitter միկրոբլոգների կայքը շուտով կունենա նկարներ տեղադրելու սեփական ծառայությունը՝ այժմյան TwitPic և Yfrog ծառայությունների փոխարեն: Այս մասին գրում է Gizmodo.com կայքը:
Կայքի տվյալներով՝ այս պահին պարզ չէ, թե ինչպես է միկրոբլոգների կայքը համագործակցելու ներկայումս գոյություն ունեցողների հետ, քանի որ ենթադրվում է, որ Twitter-ը պետք է որ հրաժարվի նրանցից՝ սեփականը ստեղծելուց հետո: Առաջիկա օրերին սպասվում է Twitter-ի ղեկավարության պաշտոնական մեկնաբանությունը:









































