Դորտմունդի «Բորուսիա»-ն Twitter-ի իր էջում հրապարակել է թիմի մեկնարկային կազմը` «Համբուրգ»-ի դեմ խաղում: Այն կկայանա Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում:
Այսպիսով, Դորտմունդի ակումբը հանդես կգա հետևյալ կազմով` Ռոման Վայդենֆեյլեր, Քևին Գրոսկրոյց, Նևեն Սուբոտիչ, Մաց Հումելս, Մարսել Շմելցեր, Սվեն Բենդեր, Նուրի Շահին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Ռոբերտ Լևանդովսկի:









































