Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Մեսութ Օզիլի` «Արսենալ» տեղափոխության վերաբերյալ:
««Ռեալ»-ը 50 մլն եվրոյի դիմաց վաճառել է հիանալի, տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն արդյունքում` «Արսենալ»-ը շատ թանկ է վճարել նման դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի տեղափոխության համար:
«Զինագործներ»-ի կազմում կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ այդ դիրքում: Այժմ նրանք ավելի ուժեղ են դարձել: Պարզապես «Ռեալ»-ը նման գին էր պահանջել, և ոչինչ հնարավոր չէր անել:
Մենք գոհ ենք մեր ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: «Արսենալ»-ին հաջողվեց այդ աղմկահարույց գործարքն իրականացնել տրասֆերաին պատուհանի եզրագծին, այդպիսով` նրանք շարունակում են ուժեղ մրցակից լինել մեզ համար»,- նշել է պորտուգալացի մասնագետը:





































