Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ չի պատրաստվում իր ներկայիս թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին: Հիշեցնենք, որ 42-ամյա մասնագետն արգենտինացու հետ աշխատել է իսպանական գրանդը մարզելու ժամանակ` 2008-2012թթ ընթացքում:
«Ուլի Հյոնեսը երբեք չի պայքարի Մեսսիի տրանսֆերի համար: «Բավարիա»-ն այդ ոճով չի աշխատում, բացի այդ ֆուտբոլիստը երջանիկ է «Բարսելոնա»-ում:
Վստահ եմ` ամեն դեպքում մեզ լավ մրցաշրջան է սպասվում, և մայիսին մենք պայքարելու ենք չեմպիոնական տիտղոսների համար»,- նշել է մասնագետը:








































