Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի բրազիլացի կիսապաշտպան Կական իր նորամուտը կնշի Ա Սերիայի 3-րդ տուրում կայանալիք «Տորինո»-ի դեմ արտագնա խաղում:
«Կական «Տորինո»-ի դեմ խաղում կնշի իր նորամուտը: Նա լավ մարզավիճակում է և լավ է մարզվում: Բացի այդ, նա ուղղակի մանկական ոգևորությամբ է մարզվում:
Կական կարող է մեծ օգուտ տալ «Միլան»-ին: Այո, նա 3 տարի չի խաղացել «Միլան»-ում, բայց այժմ վերադարձել է և կարող է օգտակար լինել ակումբին»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:







































