Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ և Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Մեսութ Օզիլի` այլ ակումբ տեղափոխության վերաբերյալ:
«Օզիլը որոշեց հեռանալ «արքայական ակումբ»-ից: Նա հիանալի ֆուտբոլիստ է և շատ բան է տվել մեր թիմին: Ցանկանում ենք, որ նա շարունակի հաջողությունների հասնել նաև առաջիկայում»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Զինեդինի կարծիքով` խնդիրը սուր մրցակցությունն է ակումբում:
«Թիմում սուր մրցակցություն է խաղադաշտ դուրս գալու համար: Դա փաստ է: Դի Մարիան հանգիստ վերաբերվեց դրան և կշարունակի հանդես գալ «արքայական ակումբ»-ում` պայքարելով թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- ասել է Զիդանը:






































