Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտարարել է, որ թիմի նորաշնանակ գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսն արդեն իսկ շատ բան է տվել թիմի խաղացողներին:
«Նա դեռևս չի գոռացել խաղացողների վրա: Դրա առիթն ուղղակի չի եղել: Ֆուտբոլիստները կատարում են մարզչի բոլոր առաջադրանքները: Հուսով եմ՝ ամեն ինչ հենց այդպես էլ կշարունակվի:
Մարզումային ծրագիրը տարբերվում է: Դա նորմալ է նոր մարզչի պարագայում: Մոյեսն արդեն իսկ շատ բան է տվել մեզ և նոր բացահայտումներ արել մեր խաղում»,- Talksport-ը մեջբերում է Մոյեսի խոսքերը:








































