Սիրիական պետական SANA լրատվական գործակալության և Սիրիայի այլ կառավարական կազմակերպությունների կայքերը ենթարկվել են ցանցահենային հարձակման՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Ցանցահենների գործողությունների պատճառով հասանելիությունը որոշ կայքերին դեռևս սահմանափակ է: Առայժմ ոչ ոք հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել:
Ցանցահեններն աջակցում են Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկու կողմերին: Մասնավորապես, «Սիրիական էլեկտրոնային բանակ» կազմակերպությունն աջակցում է Ասադի ռեժիմին և բազմիցս կոտրել է քաղաքական գործիչների, տարբեր կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կայքերը՝ սիրիական իրադրությունը գործող ռեժիմի տեսանկյունից ներկայացնելու համար:









































