Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Ֆրանսիայի բաց առաջնության 4-րդ շրջանում 3:0 (7:5, 6:3, 6:3) հաշվով առավելության հասավ խորվաթ թենիսիստ Իվան Լյուբիչիչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ փուլում Roland Garros-ի գործող չեմպիոնը կմրցի Ռոբին Սոդերլինգ-Ժիլ Սիմոն զույգի հաղթողի հետ:
Այսօր քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց նաև Խուան Իգնասիո Չելան, ով 5 սեթում (4:6, 6:2, 1:6, 7:6, 6:2) առավելության հասավ Ալեքսանդրո Ֆալյայի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար արգենտինացին կպայքարի Էնդի Մարեյ-Վիկտոր Տրոիցկի զույգի հաղթողի հետ:
Հայտնի է նաև կիսաեզրափակիչի առաջին մասնակցի անունը. իտալացի Ֆաբիո Ֆոնյինին վնասվածքի պատճառով հրաժարվել մասնակցել աշխարհի երկրորդ ռակետի հետ վաղը կայանալիք քառորդ եզրափակիչին:







































