ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին մինչև ամսվա վերջ կհանդիպեն Նյու Յորքում, որտեղ կքննարկեն սիրիական խնդիրը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ուրբաթ քաղաքական գործիչները հանդիպել են Ժնևում, որտեղ փոխանակվել են «սկզբունքային գնահատականներով»: Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բրահիմին նշել է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու որոշումը կարևոր է «Ժնև-2» համաժողովի գումարման համար:








































