Լատվիացի Ինգուս Աուգսկալնուսը կատարել է աշխարհում առաջին թռիչքը դրոնից` 330 մ բարձրությունից: Հնարքի տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Հնարքը կատարվել է Ամասի շրջանում: Անօդաչուն մոտեցել է հեռուստահաղորդակցման աշատարակին, որից հետո Աուգսկալնուսը կախվել է դրան ամրացված խաչկապից: Անհրաժեշտ բարձրություն հավաքելուց հետո նա ձեռքերը բաց է թողել և բացել է պարաշյուտը:
Նշվում է, որ հնարքի համար օգտագործված դրոնը հագեցած է եղել 28 շարժիչներով և ի վիճակի եղել բարձրացնելու մինչև 200 կգ բեռ:








































