Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ներկայացուցիչների ռուս պաշտոնյաների հետ ունեցած շփումների հետաքննության ֆոնի վրա ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Կոմիին հեռացնելու նորությունից ընդամենը մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ, գրում է The New York Times-ը:
«Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչների ռուս պաշտոնատար անձանց շփումների հետաքննության ֆոնի վրա Ջեյմս Կոմիին ՀԴՊ ղեկավարի պաշտոնից ազատելուց մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի արտգործանխարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ով հայտնի է շատ ամերիկացիների որպես մարդ, ով Թրամփի թիմի ազգային անվտանգության նախկին խորհրդականի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հանումը, նույնպես ներկա է եղել Օվալաձև գրասենյակում»,- գրում է պարբերականը:









































