Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է այն փաստը, որ 2012/13 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն խաղացող է ճանաչվել Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
«Ես ուրախ եմ, որ երրորդ անգամ ընդգրկվել եմ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:
Աշխարհում բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ կան, ևս ես երջանիկ եմ նրանց մրցակիցը լինել: Սակայն Ռիբերին արժանի էր մրցանակի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:









































