Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար «Բորա» բալիստիկ հրթիռ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Ֆիքրի Ըշըքը:
Նրա խոսքով՝ հրթիռն արձակվել է Սինոպ նահանգում՝ Թուրքիայի հյուսիսում, այն ընկել է Սև ծովը: «Տեղական արտադրության հեռահար հրթիռի փորձարկումը հաջող է անցել»,-ասել է նախարարը:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տվյալ հրթիռը դիտարկվում է որպես հարձակողական զենք: Փորձագետների գնահատմամբ՝ հրթիռի խոցման թիրախը պետք է գերազանցի 1000կմ:









































