Երեկ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկ ամիս առաջ կազմակերպած ցույցը որոշել էին նորից կրկնել:
«Առավոտ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ ինչպես նախորդ անգամ, այս ցույցի նպատակը ևս անցած ամիսների չվճարված աշխատավարձերն են:
«Անցած ամսվա ցույցից հետո, թեև տվել են, բայց մաս-մաս, շատ փոքր մասն էր, հիմա նորից կանգնել ենք փաստի առաջ` էլի փող չկա, որ ամենօրյա ծախսերը հոգանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է աշխատակիցներից մեկի կինը` նկատելով, սակայն, որ մեկ ամիս առաջվա ցույցից հետո բնականոն աշխատել են: Եթե «Վանաձոր-Քիմպրոմը» շարունակի չվճարել աշխատակիցների աշխատավարձերը, նրանք որոշել են փակել մայրուղին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:









































