Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը կտրականապես անընդունելի է Մոլսովայի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես մեր բոլոր արտաքին գործընկերներին միշտ ասել եմ, որ 3-4 բան կա, որ երբեք չեմ կարող թույլ տալ, որ դառնա բանակցությունների թեմա»,-ասել է նա:
Դոդոնի խոսքով՝ դա Մոլդովայի պահպանումն է, ոչ թե միավորումն այլ երկրների հետ, ուղղաափառությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:
«Եվրոպական արժեքները, որոնք փորձում են տարբեր ճանապարհներով պարտադրել, մեզ անհրաժեշտ չեն»,-հավելել է Դոդոնը:









































