Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը չի բացառում, որ թիմի վետերանները կարող են մասնակցել աշխարհի առաջնության հանդիպումներին:
«Կարծում եմ, որ թե´ Ֆրանչեսկո Տոտին, թե´ Ջուզեպե Ռոսին կարող են վերադառնալ հավաքական: Սակայն առաջիկա ամիսներին նրանք պետք է ջանասիրաբար աշխատեն: Ցանկացած ֆուտբոլիստ կարող է հավաքականում տեղ ստանալու հույս ունենալ»,- նշել է Չեզարե Պրանդելին:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականն արդեն հաղթահարել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի արգելքը:








































