Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դադարեցրել է իր նոր պայմանագրի պայմանների քննարկումը` մինչև աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Այդ մասին է հայտնում է Kicker-ը:
Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլի միությունը 53-ամյա մասնագետին առաջարկել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականը: Սակայն այն մերժվել է: Լյովը նշում է, որ այժմ անչափ կարևոր է կենտրոնանալ հավաքականի խաղերի, ոչ թե թղթաբանության ուղղությամբ:
Ներկայումս Գերմանիայի հավաքականն իր ակտիվում է գրանցել 22 միավոր և գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:








































