ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի երրորդ տուրի շրջանակներում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Գատա Կամսկու հետ: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Երրորդ տուրից հետո Նակամուրան ունի 2.5 միավոր, Կարլսենը՝ 2, Արոնյանը՝ 1, իսկ Կամսկին՝ կես միավոր: Հաջորդ տուրում Արոնյան կխաղա Նակամուրայի դեմ:
Հիշեցնենք`Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողը կստանա 70 հազար դոլար, երկրորդ տեղը՝ 50 հազար, երրորդ տեղը՝ 30 հազար, չորրորդ տեղը՝ 20 հազար դոլար: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 15-ին:









































