Ֆրանսիայի խորհրդարանի կին պատգամավոր սոցիալիստ Քորին Էրելը հանկարծամահ է եղել ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի օգտին հավաքի ժամանակ իր ելույթից հետո՝ գրում է The Local-ը:
50-ամյա Էրելը գիտակցությունը կորցրել և ընկել է ակտիվիստների հետ զրույցի ժամանակ: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է:
«Նա 2007թ.-ից ի վեր խորհրդարանի անդամ է, իրեն ամբողջովին նվիրել է խորհրդարանական աշխատանքին՝ մնալով ժողովրդին մոտ կանգնած»,- ասել է նախագահ ֆրանսուա Օլանդը:








































