Երևանում Հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ մայիսի 30-ին տեղի է ունեցել հայ երեք ազգային կուսակցությունների՝ Հնչակյան, ՌԱԿ, ՀՅԴ համահայկական մարմինների ղեկավարների՝ Սեդրակ Աճեմյանի, Մայք Խարապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր: