Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնադլուն ու աստղային նորեկ Գարեթ Բեյլն առաջին անգամ հանդիպել են Մադրիդում այն օրվանից հետո, երբ ուելսցին պայմանագիր կնքեց «Արքայական ակումբ»-ի հետ: Ռոնալդուն ողջունել է Բեյլին ակումբի մարզաբազայում, որ տեղակայված է Մադրիդի Վալդեբեբաս արվարձանում:
Բեյլը հանդիպել է նաև մարզչական շտաբի ներկայացուցիչների` Կարլո Անչելոտիի, Զինեդին Զիդանի ու Պոլ Կլեմենտի հետ:








































