Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Հելդեր Պոշտիգան իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի ընտրանու դեմ խաղում կրած պարտությունից հետո:
«Նեյմարն այսօր անկրկնելի էր, նա հիանալի խաղացող է, բայց Բրազիլիայի հավաքականը չի եզրափակվում Նեյմարով: Նրանց ամբողջ թիմը շատ լավ էր խաղում:
Մենք վատ չէինք սկսել խաղը, արագ գոլ խփեցինք ու վստահ էինք խաղում: Բայց հետո առաջ եկան դժվարություններ, Բրազիլիան սկսեց ինտենսիվ խաղալ ու մենք չկարողացանք դիմակայել նրանց:
Հիանալի խաղ էր ընթանում`շնորհիվ լեփ-լեցուն մարզադաշտի: ԱՄՆ-ի բնակիչների համար սա շատ կարևոր խաղ էր, ու մենք ուրախ ենք, որ նրանց համար դաշտ դուրս եկանք»,- նշել է Պոշտիգան:








































