Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց հիմնովին նորոգված դպրոցը, որի հովանավորն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլք:
Հյուրերը շրջեցին նորաբաց դպրոցում, ծանոթացան շինարարության արդյունքներին, որից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ասաց, որ ուսումնական տարվա մեկնարկից հետո քաղաքաշինության նախարարությունը բացում է չորրորդ դպրոցը, որից երկուսը՝ մայրաքաղաքում, երկուսը՝ հանրապետության գյուղերում. «Այս դպրոցը հիմնովին վերանորոգվել է և արդեն նորացված հանձնվել շահագործման, ինչի համար ծախսվել է 500 մլն դրամ»:
Դպրոցի հովանավոր Սամվել Ալեքսանյանը տասը միլիոն դրամ է հատկացրել՝ գույքը վերանորոգելու համար: Դպրոցական գույքն արդեն պատվիրված է և շուտով կտեղադրվի դասասենյակներում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































