Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արձակվել է անցած գիշեր՝ արտահերթ համընդհանուր ընտրությունների նախաշեմին։ Այս մասին ասվում է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։
Համաձայն բրիտանական օրենսդրության՝ խորհրդարանի արձակումը պետք է կատարվի քվեարկության ժակետից 25 աշխատանքային օր առաջ։
«Քվեարկության ընթացակարգը նշանակված է հունիսի 8-ին, համապատասխանաբար՝ խորհրդարանը կարձակվի լույս մայիսի 3-ին՝ ժամը 00.01-ին»,-ասվում է հաղորդագրությունում։








































