Ժնևում այսօր տեղի կունենա աշխարհում հագուստի խոշորագույն արտադրողների ներկայացուցիչների հանդիպումը, որոնք քննարկեն ձեռնարկություններում զոհված կամ տուժած աշխատակիցների ընտանիքներին փոխհատուցման տրամադրման հարցը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդիպումն անցկացվում է արհմիությունների համաշխարհային Industriall կազմակերպության կողմից:
Դրա համար առիթ է ծառակել Բանգլադեշի ֆաբրիկայում տեղի ունեցած ողբերգությունը, որին զոհ գնաց 1100 աշխատակից:
Արհմիությունների տեղեկություններով՝ զոհված աշխատակիցների ընտանիքները փաստացի մնացել են առանց օգնության ու պայքար են մղում գոյատևման համար:
Երկօրյա հանդիպմանը կմասնակցեն նաև C&A ու Primark ընկերությունները:








































