Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվում է Հայկազ Ծատինյանի գործի դատավարությունը:
Ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Ծատինյանը 2013 թվականի հունիսի 18-ին վաշտի պահեստանոցում, խախտելով ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, վիճաբանել և բռնություն է գործադրել՝ սակրավորի բահով դիտավորությամբ հարվածել է համածառայող Արսեն Գասպարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Հայկազ Ծատինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին, 359 հոդվածի 1-ին մասերով:
Ծատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:









































