Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ձերբակալվեկ է Դեդ Հասանի սպանության կասկածյալը

ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Ուլֆատ Տագիևին՝ Ռուֆո Գյանջինսկի մականունուվ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Նրան կասկածում են 2012թ. «քրեական հեղինակություն» Իլգար Ջաբրայիլովի սպանության մեջ, որը ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) անվտանգության ծառայության ղեկավարն էր:

Իրավապահները կասկածներ ունեն, որ Տագիևը առնչություն ունի նաև Դեդ Հասանի սպանության մեջ:

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայի Անվտանգության դաշնային ծառայության ու «Ռիս» հատուկ ստորաբաժանման աջակցությամբ Տագիևին ձերբակալել են Մոսկվայի հարավարևելյան շրջանում:

Ուժայինների օպերացիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տագիևը հանդիպել է մի խումբ՝ հիմնականում ազգությամբ ադրբեջանցի գանգստերների հետ:

Նա նախ ներկայացրել է կեղծ անձնագիր, սակայն ոստիկանության բաժանմունքում հայտնել է, որ իր իսկական անունը Ուլֆատ Տագիև է:

«Ես գող եմ»,- ասել է նա իրեն ձերբակալած ուժայիններին: Հարցին՝ ինչպե՞ս են նրան անվանում հանցագործ աշխարհում, պատասխանել է՝ «Ռուֆո Գյանջինսկի»:

Նրան ոչ պաշտոնական զրույցից հետո ուղարկել են քննչական մեկուսարան:

Օպերատիվ մարմինների աշխատակիցների տեղեկություններով՝ նա (Ուլֆատն այդ ժամանակ դեռ «օրենքով գող» չէր) Մոսկվայում 2012թ. ապրիլին սպանել է «քրեական հեղինակություն» Իլգար Ջաբրայիլովին (մականունը՝ Դանաբաշ):

Ըստ ՌԴ ՆԳՆ-ի հաղորդման՝ Ռուֆոն մասնակցել է 2013թ. հունվարին Դեդ Հասանի դեմ հարձակմանը, նրան հետևել է, կազմակերպել վարձու մարդասպանի աշխատանքը, օգնել վերջինիս թաքնվել հանցագործության վայրից:

Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Տագիևը Հաջի Ելցուևի ու «Խրոմոյ» մականունով ադրբեջանցու հետ (ձերբակալվել է 2012թ. ու գտնվում է կալանքի տակ) եղել են «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) ՝ Դեդ Հասանի գլխավոր հակառակորդներից մեկի մերձավոր շրջապատից:

Միայն այս եռյակին է վստահել չափազանց կասկածամիտ Լենքորանսկին, ու հենց նրանք են կազմակերպել «պատվերով» սպանությունների մեծ մասը:

Ուլֆատը ծնվել է 1981թ.՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքում: 2000թ. նրա նկատմամբ Ադրբեջանում հետախուզում է հայտարարվել, ինչից հետո նա հաստատվել է Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում