«Վերանայել 9/11-ը» ամերիկյան նախագիծն ու «Ինժեներներն ու ճարտարապետները՝ հանուն ճշմարտության» կազմակերպությունը պահանջել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նոր հետաքննություն անցկացնել:
«Ինժեներներն ու ճարտարապետները՝ հանուն ճշմարտության» կազմակերպությունը կասկածի տակ է դնում Առևտրի համաշխարհային կենտրոնի 7-րդ աշտարակի փլուզման պաշտոնական վարկածը: 7-րդ աշտարակը տապալվել է առաջին երկուսից 5 ժամ անց: Թայմս Սքվերում արդեն հայտնվել է նոր հետաքննության անցկացման պահանջով միջնորդության գովազդը: Միջնորդագիրն արդեն ստորագրել է 7000 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Զոհերի հիշատակի օրը ակտիվիստները մտադիր են միջնորդագիրը փոխանցել քաղաքապետարան և Նյու Յորքի օրենսդիր ժողով:
Երեկոյան շարժումը կողմնակիցներին բողոքի ակցիայի կհավաքի Թայմս Սքվերում:
Նոր հետաքննության նախաձեռնողները հաստատում են, որ կենտրոնի 7-րդ աշտարակը՝ երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով 47 հարկանի շինությունը, չէր կարող այդքան հեշտ փլուզվել: Ակտիվիստները, ովքեր Ground Zero-ում պայթուցիկների տարրեր էին հայտնաբերել, ենթադրում են, որ երկնաքերի կործանումը, այսպես կոչված, վերահսկվող պայթյունի հետևանք է, որի միջոցով քանդում են շենքերը:









































