Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնել: IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Հասան Ռուհանին:
Նախագահը հավելել է, որ առաջին քայլը եղել է որոշումն այն մասին, որ բանակցությունների համար պատասխանատվությամբ պետք է հանդես գա ԱԳՆ-ն:
«Մենք լիովին պատրաստ ենք լուրջ բանակցությունների ողջ աշխարհի, «վեցյակի» և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- ասել է Իրանի նախագահը:
Նա ընդգծել է, որ իրանցի ժողովուրդների իրավունքներից մեկը սեփական հողում ուրանի հարստացումն է, իհարկե՝ միջազգային պայմանավորվածությունների շրջանակում, ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո և խաղաղ ուղղվածությունը պահպանելու պայմաններում:
«Եթե հակառակ կողմն ունի լուրջ կամք, Իրանի միջուկային խնդիրը կլուծվի կարճ ժամկետում»,- կարծում է Ռուհանին:









































