Սույր սայրով կտրվածքի դեպքում, օրինակ, բացի կտրվածքից վերքի մեջ այլ օտար մարմիններ չեն մնում: Այդպես չէ թղթի կտորի դեպքում, որը բացի կտրվածքից, այլ հատվածներ էլ է վնասում՝ իր մեջ գտնվող միկրոսկոպիկ մանրաթելերի օգնությամբ:
Բացի այդ, թղթով մատը կտրելիս վերքի մեջ մնում են այդ մանրաթելերի մասնիկները և այլ օտար մարմիններ, որոնք մշտապես գրգռում են մաշկի վրա գտնվող վերքի ցավային ընկալիչները: Ընկալիչների մի զգալի քանակություն էլ բարձրացնում է զգայունությունը, և մարդը ցավ է զգում նույնիսկ թեթև վնասվածքի դեպքում:
Պետք է նշել նաև, որ քանի որ աննշան կտրվածքը կա՛մ ուժեղ արյունահոսում է, կա՛մ ընդհանրապես չի արյունահոսում, արյունը վերքից չի մաքրում օտար մարմինները, հաղորդում է Mirfaktov-ը:











































