Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հանդիսանում է անիրատեսական։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Կերնը Brexit-ի հարցով ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ժամանելով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք հավատացած չենք, որ անդամակցությունն իրատեսական տարբերակ է»,-ասել է նա՝ նշելով, որ իրադարձությունների զարգացումը Թուրքիայում ԵՄ-ում անհանգստություն է առաջացնում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիան կարող է անցկացնել հանրաքվե՝ ԵՄ անդամակցության բանակցությունների վերաբերյալ։








































