Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի կարող մասնակցել 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք ազգային թիմի` Սան Մարինոյի ընտրանու դեմ հանդիպմանը: Այդ մասին է հայտնում BBC-ն:
Լևանդովսկին ծնկի վնասվածք է ստացել Լեհաստանի հավաքականի մարզման ժամանակ: 25-ամյա լեհ ֆուտբոլիստը Դորտմունդ է վերդարաձել:
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Կարճաժամկետ ապաքինումից հետո նա կարող է մասնակցել Բունդեսլիգայի 5-րդ տուրում կայանալիք «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը:








































