ԱՄՆ նախագահի վարչակազմը կշարունակի ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքները՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Սիրիայի դեմ ռազմական հարվածը հավանության արժանացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին:
ԱՄՆ-ը կփորձի հավանություն ստանալ՝ հարված հասցնելու առումով՝ չնայած Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը փոխանցելու Ռուսաստանի առաջարկությանը:
«Մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ՝ չնայած Ռուսաստանի հետ քննարկումներին»,- ասել է Քարնին:








































