Գերմանիայում հրեաների Կենտրոնական խորհրդի առաջնորդ Յոզեֆ Շուսթերը խորհուրդ է տվել եվրոպական հասարակություն ներգրավվելու գործընթացի շրջանակներում փախստականների համար այցելություններ կազմակերպել դեպի նախկին համակենտրոնացման ճամբարներ: Այդ մասին նա հայտնել է Welt-ին տված հարցազրույցում:
Շուսթերը հայտարարել է, որ շատ փախստականներ Գերմանիա են ժամանում այն երկրներից, որտեղ հրեաների հանդեպ ատելությունը հանդիսանում է պետական քաղաքականության անքաքտելի մաս, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն կարող վայրկյենապես հրաժարվել այդպիսի հայացքներից: Դրա հետ կապված նա կոչ է արել հակասեմիթիզմի խնդիրը կենտրոնական թեմա դարձնել փախստականների համար կազմակերպվող միջոցառումների շրջանակներում:
«Իհարկե մենք հասկանում ենք, որ կարճատև ներգրավիչ դասընթացները չեն կարող հրաշքներ գործել: Գուցե արժէ նման դասընթացների հաճախողների համար այցելություններ կազմակերպել դեպի նախկին համակենտրոնացման ճամբարներ կամ Բեռլինի թանգարան»,- ընդգծել է նա:









































