«Մալագա»-ի դարպասապահ Վիլի Կաբալյերոն իր կարծիքն է հայտնել Իկեր Կասիլյասի մասին, ով կորցրել է տեղը «Ռեալ»-ի մեկնարկային կազմում:
«Տարօրինակ է խաղալ «Ռեալ»-ի դեմ ու նրանց կազմում չտեսնել Իկեր Կասիլյասին: Դիեգո Լոպեսի մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում, բայց Կասիլյասի մասին էլ միայն լավը կարող եմ ասել:
Նա անկրկնելի դարպասապահ է, ինչն ապացուցել է թե´ հավաքականում, թե´ ակումբում: Նա միշտ եղել է ու կմնա լավագույնը:
Նրան միայն իմ աջակցությունը կարող եմ հայտնել: Եթե նույնիսկ Կասիլյասը չի խաղում մեկնարկային կազմում, ապա մենք բոլորս պետք է առավելագույն ուժեր ներդնենք, որ պահպանենք մեր տեղը: Ոչ ոք ապահովագրված չէ», – ասել է Կաբալյերոն:
Հիշեցնենք, որ Անչելոտիի որոշմամբ Դիեգո Լոպեսը կլինի «Ռեալ»-ի դարպասապահը Լա Լիգայում, իսկ Կասիլյասը` Չեմպիոնների Լիգայում ու Գավաթի խաղարկությունում:









































