ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Սերբիան և Կոսովոն հասել են փոխզիջման բնակչությանը էլեկտրաէներգիայով և հեռախոսային կապով ապահովելու հարցում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Փոխզիջում ձեռք է բերվել մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, որին բացի էշթոնից, մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Իվից Դաչիչը և կոսովցի նրա գործընկեր Հաշին Տաչին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չեն հաղորդվում:
Ընտրությունների մասին բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան Կոսովոյում նոյեմբերի 3-ին, կշարունակվեն: Էշթոնի հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների հարցը քննարկելու համար ԵԱՀԿ աշխատանքային խումբը կհավաքվի առաջիկա օրերին:










































