Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի կարծիքով` 2013 թվականի «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանան Ֆրանկ Ռիբերին կամ Քրիշտիանու Ռոնալդուն:
«Հուսով եմ` «Ոսկե գնդակ»-ին կարժանանան Ռիբերին կամ Ռոնալդուն: Նրանք երկուսն էլ արժանի են: Եթե երկու «Ոսկե գնդակ» լիներ, կհանձնեի նրանցից յուրաքանչյուրին: Բայց մրցանակը միայն մեկն է, և ես չեմ կարող կողմնորոշվել, թե նշված երկու ֆուտբոլիստներից ով է ավելի արժանի ստանալ այն»,- Goal. com-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Վերջին 4 տարիների ընթցաքում մրցանակն անընդմեջ նվաճում է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին:





































