Մադրիդի «Ռեալ»-ի» նորեկ, կիսապաշտպան Գարեթ Բեյլն «արքայական ակումբ»-ի կազմում իր նորամուտը կնշի սեպտեմբերի 22-ին:
Առաջին անգամ «Ռեալ»-ի կազմում Բեյլը կմասնակցի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի` «Խետաֆե»-ի դեմ խաղին։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ապաքինվում է վնասվածքից: Նա, հավանաբար, չի մասնակցի սեպտեմբերի 15-ին Պրիմերայի շրջանակներում կայանալիք «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանն ու սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ»-ի դեմ խաղին։










































