Հայաստան – Դանիա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասնակցությունը սեպտեմբերի 10-ին կայանալիք դանիացիների խաղում դեռ հարցական է: Մարզիչները սպասում են բժիշկների եզրակացությանը:
«Մենք այս պահին մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին: Անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ֆուտբոլիստները վերականգնվեն: Օզբիլիսի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Բերեզովսկին արդեն լավ է: Քսան օրից նա լիովին կապաքինվի: Օզբիլիսը թունավորվել էր: Ժամը չորսին մենք կիմանանք բժիշկների եզրակացությունը:
Դանիայի հավաքականը երիտասարդացնում է իր կազմը: Արդեն այս խաղերին նրանք ունեն վեց նորեկներ:
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ լավ է խաղում: Բացառություն է միայն Մալթայի ընտրանու դեմ խաղը: Առաջիկա խաղում մարտավարության փոփոխություն լինելու է: Առանցքային ֆուտբոլիստները չեն լինելու: Ամեն ինչ կախված է Արասի մասնակցությունից: Գիտեք, որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է:
Չեմ զղջում, որ ավելի շատ ֆուտբոլիստների չէինք հրավիրվել ազգային հավաքական: Այն ֆուտբոլիստները, ովքեր իմ տրամադրության տակ են, լիովին ինձ բավական են»,- ասել է Վարդան Մինասյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































