ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի կբանակցի դեմոկրատ սենատորների հետ՝ մինչ Սիրիայի հարցով ազգին հղվելիք ուղերձով հանդես գալը: Նա կփորձի աջակցություն գտնել սիրիական կառավարության դեմ անցկացվելիք օպերացիայի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սենատի անանուն աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման 6 հեռուստահարցազրույց կտա Սիրիայի հարցով Կոնգրեսի քվեարկության նախաշեմին:
Անցած գիշեր նա մասնակցել է փոխնախագահ Ջո Բայդենի կողմից հանրապետական սենատորների համար կազմակերպված ընթրիքին:









































