Ճապոնիայում ներկայացվել է Nippon Moon հսկայական «Սատանայի անիվ» կառուսելի նախագիծը, որն աշխարհում ամենամեծն է լինելու: Այն ստեղծել են ճապոնական, իտալական և հոլանդական ընկերությունները, հաղորդում է RIA Novosti-ն:
Նախագծողների խոսքերով` «Սատանայի անիվը» London Eye-ից (բարձրությունը կազմում է 135 մ) երկու անգամ մեծ կլինի։
Անիվը կունենա 32 խցիկ, որոնցից յուրաքանչյուրում կտեղավորվի 12-15 մարդ: 40 րոպեի ընթացքում անիվը կպտտվի մեկ շրջան:












































