«Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն հայտարարել է, որ պատրաստվում է այս մրցաշրջանում ապացուցել, որ արժանի է թիմի մարզաշապիկը կրելուն:
«Ես ուզում եմ ավելի լավ խաղալ, քան նախորդ տարի, չնայած նրան, որ արդեն իսկ խաղում էի բավականին բարձր մակարդակով:
Ես ուզում եմ բոլոր քննադատներին ապացուցել, որ արժանի եմ «Ռեալում» խաղալուն:
Այո´, կար «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականություն, բայց հիմա ես «Ռեալ»-ում եմ, ինչը ամենակարևորն է», – ասել է խաղացողը O Jogo-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Կոենտրաուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» խափանվեց, քանի որ անգլիական ակումբը չէր հասցրել ժամանակին պատրատել անհրաժեշտ փաստաթղթերը: