Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի մոտ՝ աղոթելու Սիրիայի համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ միջոցառումը կտևի մոտ 4 ժամ:
Մարդիկ հավաքվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչով, ով դեմ է սիրիական հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:









































