Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Կայքի հետ հետ զրույցում Ավետիք և Արտակ Բուդաղյանների հարազատները չեն ցանկացել մեկնաբանել որևէ տեղեկություն:
«Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր և անհնարին ձևերով հասնելու ենք արադարության» ,-հուզվել է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չի մանրամասնել, թե որոնք են լինելու այդ ձևերը:
«Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու» ,-ասել է Էմիլ Բուդաղյանը:








































