Մեծ Բրիտանիայում խորհրդարանական պատգամավորները կոչ են արել քաղաքացիությունից զրկել Լոնդոնում ծնված Ասմա Ասադին՝ Բաշար Ասադի կնոջը: Նրանց կարծիքով՝ Ասման մասնակցում է սիրիական ռեժիմի քաղաքականության քարոզին՝ տեղեկացնում է Sunday Times-ը:
Հայտարարվել է, որ սոցցանցերում Ասմա Ասադի անունով ամենաքիչը երեք պաշտոնական էջ է գործում, որոնք աշխատում են հաջակցություն Ասադի ռեժիմին և մեղադրում են Արևմուտքին կեղծիքի տարածման մեջ:
Ասմա Ասադը ակտիվորեն աշխատում է Instagram-ում, Facebook-ում և Telegram-ում: Ասմայի հետևորդների թիվը ընդհանուր հաշվով հասնում է 500 000-ի:











































