Իտալիայի հնագույն ակումբներից մեկը` «Ջենոա»-ն այսօր նշել է 120-ամյակը: Ակումբը ստեղծվել է 1893 թվականի սեպտեմբերի 7-ին որպես «Ֆուտբոլի և կրիկետի ակումբ»:
Այսօր «Ջենոա»-ն բազմաթիվ շնորհավորանքներ է ընդունել և մեծ տոնակատարություն կազմակերպել:
«Ջենոա»-ն 9 անգամ Ա Սերիայի հաղթող է դարձել: Վերջին անգամ ակումբը նվաճել է չեմպիոնի տիտղոսը 1924 թվականին:






































