Օլիմպիական 6-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը «Ադամանդե լիգա»-ի 100մ վազքի չեմպիոն է դարձել:
100մ և 200մ վազքի աշխարհի ռեկորդակիրը գրանցել է 9.80 վայրկյան ցուցանիշը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի Մայք Ռոջերսը` 9.90 վայրկյան ցուցանիշով, երրորդը` կրկին ճամայկացի Նեստա Կարտերն է, ով գրանցել է 9.94 վայրկյան արդյունքը:








































