ԱՄՆ կառավարական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, որպեսզի այդ երկրի իշխանություններին հիշեցնի հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ դեմոկրատիայի սկզբունքներին հետևելու կարևորության մասին: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես արդեն այսօր հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի դեմոկրատիայի, մարդու իրավունքների ու աշխատանքային հարաբերությունների հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան և ԱՄՆ Միջազգային զարգացման վարչության ղեկավարի տեղակալ Փեյջ Ալեքսանդրը:
Պետդեպի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկյան պատվիրակությունը Վրաստանում հանդիպումներ կունենա կառավարության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների անդամների, ընտրական հանձնաժողովի անդամների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:









































