ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Tomahawk բոլոր 59 թևավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել Էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին: Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Թրամփի վարկածով՝ «դրանք բոլորն էլ խոցել են թիրախները»: «Դա զարմանալի Է, դա հանճարեղ է»,-ասել է պետության ղեկավարը: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան լավագույնն Է աշխարհում:









































